ԱՄՆ-ը Վենեսուելային կհատկացնի 150 մլն դոլար՝ երկրաշարժի հետևանքների վերացման համար
ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համար, դրանց թվում՝ 50 միլիոն դոլար տեղերում աշխատող հումանիտար խմբերին և 100 միլիոն դոլար ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակին (OCHA)։ Դրա մասին հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։
Պետքարտուղարությունը նաև Վենեսուելա է ուղարկում Աղետների արձագանքման թիմ, որի կազմում ներառված են մարդկանց որոնողափրկարարական աշխատանքներում մասնագիտացված երկու ջոկատներ։
