Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին
Հունիսի 24-ին ՀՀ ՆԳՆ 112 և մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ ստացվել են ահազանգեր Երևանի և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի վերաբերյալ՝ քամուց տապալված ծառերի, տանիքների թուլացած կառուցատարրերի ու թիթեղների մասին։
Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները, ՏԻՄ-երի աշխատակիցներին աջակցելով, օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։
Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատում և հեռացում, թիթեղների ապամոնտաժում, տարածքի սահմանազատում և այլ համապատասխան աշխատանքներ։
