ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՊԵԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված համագործակցությունը և քննարկել դրա հետագա խորացման, ընդլայնման, ինչպես նաև այն առավել համակարգված ու երկարաժամկետ ձևաչափով զարգացնելու հնարավորությունները։
ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արժեքների ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ այդ սկզբունքները առանցքային նշանակություն ունեն Հայաստանի հարկային և մաքսային համակարգերի շարունակական բարեփոխումների համատեքստում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի, կրիպտոակտիվների ոլորտում առկա ռիսկերի կառավարման, ինչպես նաև ծառայողական բարեվարքության և ինստիտուցիոնալ ամբողջականության ամրապնդման ուղղություններով համագործակցության խորացման հնարավորությունները։
Ավելին՝ https://src.am/am/getNews/1612
