Փաստաբան Ռիմա Կոշտոյանը միացավ «Հանուն Ձեր Ապագայի» ՀԿ-ին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի հայրենակիցներ և սիրելի գյումրեցիներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ այսուհետ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռիմա Կոշտոյանը ներգրավված է լինելու մեր գործունեության մեջ՝ մեր շահառուներին տրամադրելով անվճար իրավաբանական խորհրդատվություն։
Բացի այդ, Ռիմա Կոշտոյանը ներկայացնելու է մեր շահերն ու նախաձեռնությունները միջազգային հեղինակավոր կազմակերպություններում, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկում, ՎԶԵԲ-ում և KfW Bank-ում՝ ի նպաստ մեր բազմահազար շահառուների իրավունքների պաշտպանության և նրանց խնդիրների առավել արդյունավետ լուծման։
Վստահ ենք, որ այս համագործակցությունը կնպաստի մեր գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև մեր շահառուների համար նոր հնարավորությունների ստեղծմանն ու նրանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը։
Հ. Գ Նշեմ որ այսուհետ անձամբ իմ՝ Արկադի Կիրակոսյանի, անունից իրավական հարցերով կարող է հանդես գալ Ռիմա Կոշտոյանը։
Հարգանքով՝
«««Հանուն Ձեր Ապագայի» Բարեգործական»» ՀԿ
