Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»
Պաշտպանության նախարարությունը առաջարկում է լրացում և փոփոխություն կատարել կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ։ Նախագիծը բխում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում 2026 թվականի մայիսի 11-ի ՀՕ-201-Ն փոփոխությունների իրագործումից, ինչպես նաև վարչապետի 2026 թվականին ընդունված որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ կետի կատարումից։
Ավելի վաղ օրենքը արգելում էր տարկետում տալ «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում ստացած քաղաքացիներին ԲՏՃՄ առաջնահերթ մասնագիտություններով ուսման համար։
Լրացման համաձայն՝ արգելքը չի տարածվում նրանց վրա, որոնց «Պատիվ ունեմ»-ով տարկետումը դադարեցվել է առողջական վիճակի պատճառով։ Ըստ նախագծի՝ այդ իրավունքը պետք է ամրագրվի նաև կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 451-Ն որոշմամբ, լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։
