Խոշոր վթար Գյումրի-Քարակերտ մայրուղում․ կա զոհ և 11 տուժած

Այսօր Գյումրի-Քարակերտ ավտոճանապարհի Արտենի գյուղի վարչական տարածքում տեղի է ունեցել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախվել են մարդատար «Գազել»-ն ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 11-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։

Դեպքի վայր են ժամանել փրկարարները, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները։ Վթարի հանգամանքները պարզվում են։

Share This