The Guardian․ Գագիկ Ծառուկյանը Հիսուսի հսկայական արձանով ցանկանում է Հայաստանի համար ստեղծել նոր զբոսաշրջային «բրենդ»
Բրիտանական The Guardian պարբերականը անդրադարձել է Հայաստանում կառուցվելիք Հիսուս Քրիստոսի հսկայական արձանի նախագծին՝ նշելով, որ գործարար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այն դիտարկում է որպես Հայաստանի համար նոր ճանաչելի խորհրդանիշ և զբոսաշրջային «բրենդ»։
Պարբերականի փոխանցմամբ՝ նախաձեռնության հեղինակները կարծում են, որ արձանը կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանը և Հայաստանը դարձնել միջազգային ուշադրության կենտրոնում։ Միաժամանակ նշվում է, որ նախագիծը հասարակության և մասնագիտական շրջանակների կողմից արժանացել է հակասական գնահատականների․ քննադատները մտահոգություններ են հայտնում դրա մշակութային, հոգևոր և բնապահպանական հետևանքների վերաբերյալ։
The Guardian-ը հիշեցնում է, որ Հայաստանը, լինելով առաջին երկիրը, որը քրիստոնեությունը հռչակել է պետական կրոն, արդեն ունի հարուստ հոգևոր և պատմամշակութային ժառանգություն, իսկ նոր հուշարձանի կառուցման գաղափարը շարունակում է ակտիվ քննարկումների թեմա մնալ։
