Կրակոցներ են տեղի ունեցեցլ Նյու Յորքի Թայմս Սքուերում՝ զանգվածային ծեծկռտուքից հետո.
Ոստիկանության տվյալներով՝ սկզբում մի քանի տղամարդկանց միջև ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում 26-ամյա տղամարդը դանակահարվել է պարանոցի շրջանում։ Դրանից հետո իրավիճակը վերածվել է հրաձգության։
Ականատես Բոնի Ուայթը New York Post-ին հայտնել է, որ տեսել է զենքով տղամարդու։ Ոստիկանության տվյալներով՝ կրակոցներից տուժածներ չկան, իսկ դանակահարված տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայրում հայտնաբերվել է զենք, մեկ կասկածյալ ձերբակալվել է։ CBS News-ի տեղեկություններով՝ նա 17 տարեկան է։ Դեպքի հանգամանքները շարունակում են ուսումնասիրվել:
