Իրանի դեմ գործողությունների ֆոնին Պենտագոնը Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է խնդրում

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Կոնգրեսի անդամներին տեղեկացրել է, որ Իրանի դեմ գործողությունների և այլ ծախսերի համար պահանջվում է 80 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում, գրում է «Դ Վոլ Սթրիթ Ջորնըլ»-ը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրանց տվյալներով՝ այս շաբաթվա սկզբին ԱՄՆ ռազմական նախարարի առաջին տեղակալ Սթիվեն Ֆայնբերգը հեռախոսազրույցներով ներկայացրել է Պենտագոնի կարիքները։ Գերատեսչությունը նախազգուշացրել է, որ առանց հավելյալ ֆինանսավորման միջոցները կարող են սպառվել ամռանը, իսկ ծրագրերը, ներառյալ զորավարժությունները, կրճատվել։

Ավելի վաղ Ջեք Ռիդը հայտնել էր, որ Կոնգրեսում կարծում են՝ 2026-ին Իրանում իրականացվող գործողության համար կարող է պահանջվել 100-200 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում։

Share This