Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է ընթանում ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Պարբերականի տեղեկություններով՝ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, և ոմանց կարծիքով մինչև վերջնաժամկետ չի կարողանա պաշտոնավարել։

Թերթը հիշեցնում է, որ Խաչատուրյանը նախագահ է ընտրվել 2022 թ․՝ յոթ տարի ժամկետով։ Ըստ լուրերի, նրա տեղին հավակնում են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նշվում է, որ անցած անգամ եղել է նաև Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, սակայն թիմը կտրականապես դեմ է եղել նրան։

Share This