Ի՞նչ եղանակ կլինի հունիսի 18-ից 22-ը

Հանրապետության տարածքում հունիսի 18-22-ի գիշերը և առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2–5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ին աստիճանաբար կբարձրանա ևս 3–4 աստիճանով։

Երևանում հունիսի 19-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-ի, 20-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15–18 մ/վ արագությամբ։

Share This