Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ երբ իրավապահ համակարգը ծառայում է քաղաքական նպատակահարմարությանը, քայքայվում են հանրային վստահությունն ու ինստիտուտների հեղինակությունը, իսկ ժողովրդավարությունը դառնում է ձևական։

Թերթը նշում է ընտրովի արդարադատության ու քաղաքական հայտարարություններին համընթաց գործողությունների վտանգը՝ հիշատակելով օդանավակայանի տեսանկարահանումների արտահոսքերը, անձնական տվյալների շրջանառությունը, ազատ տեղաշարժի սահմանափակման անհասկանալի դեպքերն ու սոցիցանցային գրառումներով հարուցվող վարույթները։

Ըստ «Փաստի», այս գործընթացը հարվածում է ողջ հասարակությանը, բերում ինքնագրաքննության և երկարաժամկետ քայքայում, ուստի իրավապահների անկախությունը ազգային անվտանգության բաղադրիչ է։

Share This