Վալերի Օսիպյանը «Մարտի 1-ի» գործով իրեն մեղավոր չի ճանաչում
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Մարտի 1»-ի գործով իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա դա հայտարարեց նիստի մեկնարկից առաջ՝ պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի քրեական վարույթով հետապնդումներ են հարուցվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց՝ Ռոբերտ Մելքոնյանի և Վալերի Օսիպյանի նկատմամբ։ «Ես դատաքննության ընթացքում էլ ասել եմ, որ ինձ մեղավոր չեմ ճանաչում»,– ասաց Օսիպյանը։
Նա այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, թե ուշանում է «Մարտի 1»-ի գործով դատական նիստից։
