Եթե Զելենսկին պատրաստ է լուրջ խոսակցության, նրան կարող են ընդունել Մոսկվայում. Պեսկով
Վլադիմիր Զելենսկուն սպասում են Մոսկվայում, եթե նա պատրաստ է Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ պատասխանատու և լուրջ խոսակցության։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովը նշել է, որ Պուտինի կողմից «ամեն ինչ ասվել է և մի քանի անգամ կրկնվել»։ Նրա խոսքով, եթե Զելենսկին պատրաստ է նման զրույցի՝ «նա միշտ կարող է ժամանել Մոսկվա, որտեղ նրան կընդունեն»։
