Հայաստանը և Բելգիայի Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլան քննարկել են մշակութային համագործակցության ընդլայնումը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Բելգիայի Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգոր Շապելին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը և ՀԲԸՄ Հայաստանի մասնաճյուղի նախագահ և կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

 

Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի ղեկավարը Հայաստանում է գտնվում՝ մշակութային կապերն ընդլայնելու և համագործակցությունն ամրապնդելու նպատակով:

 

ՀՀ մշակութային կյանքի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է միջազգային հեղինակավոր կառույցների հետ համագործակցությունը: «ՀՀ կառավարությունն այսօր արվեստի տարբեր բնագավառներում, այդ թվում՝ երաժշտության ոլորտում, տարաբնույթ ծրագրեր է իրականացնում զարգացման, հանրահռչակման, միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ»,- ասել է Դանիել Դանիելյանը՝ ներկայացնելով պետական նվագախմբերի՝ Կառավարության աջակցությամբ իրականացվող գործունեության շրջանակը, մշակութային ապակենտրոնացմանն միջոցառումները, երիտասարդ տաղանդների բացահայտմանն ուղղված ծրագրերը:

 

Ավելին՝ https://escs.am/am/news/37028

Share This