Եղանակի կանխատեսում՝ հունիսի 16-20
Երևան քաղաքում՝
Հունիսի 16-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 16-17-ին առավելապես կեսօրից հետո, 18-20-ի՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 15-ի ցերեկն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 16-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքի հունիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 38.5°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 9.3°C (1952թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 22.4°C
Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։
