Փամբակ գետում որոնվում է 15-ամյա աղջիկ․ դեպքը տեղի է ունեցել Վանաձորում
Այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզրում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, մեծ թվով քաղաքացիներ փրկարարներ պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է, և կա ականատես, ով տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը։ Այս պահին իրավապահներն այդ քաղաքացու հետ աշխատողներ են իրականացնում, պարզում են նաև, թե մոտակա տներից կորած երեխա կա, թե ոչ։
