Արման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը
UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը արձագանքել է «UFC White House» մրցաշարի գլխավոր մենամարտում Իլիա Թոփուրիայի կրած պարտությանը, որտեղ վիճարկվում էր թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։
Վրաց-իսպանացի մարզիկը տեսողության հետ կապված խնդիրների և ստացած ծանր վնասվածքների պատճառով չորրորդ ռաունդից հետո հրաժարվեց շարունակել Ջասթին Գեյջիի դեմ մենամարտը, ինչից հետո Ծառուկյանը գրեց. «Իլիա «Ես հանձնվում եմ» Թոփուրիա»։
Մենամարտը դադարեցվեց եզրափակիչ ռաունդից առաջ, և Գեյջին ճանաչվեց հաղթող՝ դառնալով UFC-ի թեթև քաշային կարգի լիարժեք չեմպիոն։
