Իրանում բացահայտել են ԱՄՆ-ի հետ գործարքի մանրամասները
🇺🇸Վաշինգտոնը պարտավորվում է.
📌Ապասառեցնել $ 24 մլրդ իրանական ակտիվները. այդ գումարի կեսը պետք է վերադարձվի մինչև գործարքի ստորագրումը։
📌Վերացնել նավթային պատժամիջոցները և չսահմանել նորերը։
📌Մերձավոր Արևելքում ուժեր չտեղակայել։
📌Դաշնակիցների հետ ներկայացնել Իրանի տնտեսության վերականգնման առնվազն 300 միլիարդ դոլարի նախագիծ։
🇮🇷Իրանը՝
📌Հաստատում է հավատարմությունը միջուկային զենքի չտարածման պայմանագրին:
📌Պարտավորվում է միջուկային զենք չստեղծել:
📌Ընդ որում, Իրանի հրթիռային ծրագիրը հանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգից։
ArmeniaSputnik-ն է փոխանցում
