37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ
Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դիտարկում է կարիերան շարունակելու նոր տարբերակներ և իր գործակալ Պինի Զահավիի հետ մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների։
Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ այնտեղ նրա ներկայացուցիչը կբանակցի ԱՄՆ լիգան ներկայացնող «Չիկագո Ֆայեր»-ի հետ, իսկ Լևանդովսկուն առաջարկվել է ինքնուրույն ընտրել պայմանագրի ժամկետը՝ երկու կամ երեք տարի։
Աղբյուրի համաձայն՝ նա դեռևս որևէ մեկին վերջնական խոստում չի տվել, մինչդեռ հունիսի 30-ին սպառվում է նրա գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ, իսկ նախորդ մրցաշրջանում կատալոնացիների կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։
