ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ Միաժամանակ նշվել է, որ դա կիրակի օրը չի լինի։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել այս շաբաթավերջին Եվրոպայում։
