ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունիսի 3-ին հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների։ Դրանց թվում է ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնումը՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, որը միտված է աջակցելու առևտրին, փոխադրումներին, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածությանը։
Ըստ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի՝ ընկերությունը կաջակցի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։ Դրանք ներառում են երկաթուղիներ, ճանապարհներ, խողովակաշարեր, օպտիկամանրաթելային ցանցեր և այլն։
