Ձերբակալվել է ambion.news լրատվական կայքի լրագրող Արամ Դավթյանը

Ambion.news լրատվական կայքի լրագրող Արամ Դավթյանը ձերբակալվել է իրավապահների կողմից։

Ըստ ընտանիքի անդամների փոխանցման՝ լրագրողի հայրը հայտնել է, որ նա առավոտյան տարվել է և տեղափոխվել հակակոռուպցիոն կոմիտե։

Միևնույն ժամանակ, այս պահի դրությամբ պաշտոնական մարմինների կողմից Արամ Դավթյանի ձերբակալության վերաբերյալ հաղորդագրություն չի հրապարակվել։

Դեպքի վերաբերյալ մանրամասները դեռևս պարզ չեն, և սպասվում է իրավապահ մարմինների պաշտոնական մեկնաբանությունը՝ հնարավոր ընթացող քրեական վարույթի կամ իրականացվող գործողությունների վերաբերյալ։

Share This