Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը՝ ամերիկացի զինծառայողների զոհվելու դեպքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում ամերիկացի զինծառայողների զոհվելու դեպքում հնարավոր է համարում Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրանց տեղեկություններով՝ ամերիկացի առաջնորդը մասնավոր զրույցում օգնականներին հայտնել է, որ եթե ԱՄՆ զինվորականները զոհվեն Իրանի գործողությունների հետևանքով, չի բացառվում, որ Վաշինգտոնը հրաժարվի հրադադարի ռեժիմից։
