Գագիկ Համբարյան․ Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որպեսզի կարողանանք փրկել մեր երկիրը
«Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ»
«Փաստ»-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշում է, որ իշխանությունները վարել են ցածրակարգ, զրպարտչական, մանիպուլյատիվ քարոզարշավ՝ անգամ ռեպրեսիաներով, մինչդեռ ընդդիմադիրները ներկայացրել են ծրագրեր և փորձել հակազդել խուլիգանականությանը։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը նաև պարտադրված է եղել արձագանքել կշտամբանքներին։
Համբարյանը խաղաղության վերաբերյալ ընդգծում է, որ գոյություն չունի խաղաղության պայմանագիր կամ սահմանների «վկայական», հիշատակում է 2020-ից տարածքների կորուստներ, 2022-ի ագրեսիան, 2023-ի Արցախի հայաթափումը, և պնդում, որ գերիների վերադարձը եղել է ԵՄ-ի, Վրաստանի, Ռուսաստանի միջնորդությամբ, իսկ 2024–2025 թթ. կիրառված ձևաչափը խայտառակ է։
