ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ Հայաստանի եվրոպական ուղղության շուրջ խորհրդակցությունների
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների․ տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ս.Պ. Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների՝ կապված Եվրոպական Միության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի հետ, որոնք վնասում են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը», – ասված է հայտարարության մեջ։
