Ուժեղ քամին վնասներ է պատճառել մի շարք մարզերում և Երևանում․ փրկարարները կատարել են օպերատիվ աշխատանքներ

Մայիսի 29-ին, ՀՀ ՆԳՆ 112 և մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։

Երևան քաղաքի վարչական շրջաններում, Վայոց ձորի, Սյունիքի, Շիրակի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, էլեկտրական սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի և թիթեղների վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման, տարածքի սահմազատման  և այլ համապատասխան աշխատանքներ։

Բոլոր ահազանգերը սահմանված կարգով սպասարկվել են:

Share This