Ովքեր կունենան կրթաթոշակի իրավունք, և ովքեր՝ այլ արտոնություններ. «Փաստ»
ԿԳՄՍ նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կառավարության 2023-ի հուլիսի 27-ի N 1289-Ն որոշման մեջ՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 38-րդ հոդվածի եզրափակիչ մասի և անցումային դրույթների 6-րդ մասի հիմքով։ Անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը կբաշխվեն արհեստագործական 39 և միջին մասնագիտական 112 մասնագիտություններով։
Արտոնություն ունեցող դիմորդները, քննությունները դրական հանձնելու կամ վճարովի անցումային միավոր ունենալու դեպքում, կընդունվեն պահուստային տեղերով՝ 2026-2027-ին արհեստագործական՝ 422, միջին մասնագիտական՝ 410, որից 60-ը՝ ներքին գործերի նախարարությանը։ Տրամադրվելու են նաև փորձարարական մասնագիտություններին, ինչպես նաև առանձին տեղեր՝ գերակա մասնագիտություններին։
