Ռուսաստանում գնահատել են հայկական կոնյակի և գինու ներմուծման արգելքի ազդեցությունը
Ռուսաստանի շուկայում ալկոհոլային խմիչքների պակաս չի սպասվում Հայաստանից ներմուծման սահմանափակումներից հետո, «Պոդյոմ»-ին ասել է լրագրող և շուկայի հետազոտող Դենիս Պուզիրևը, գրում է finance.mail.ru-ն։
Նրա խոսքով՝ Ռոսպոտրեբնադզորի արգելքը վերաբերում է «Վեդի-Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյանի գինու և կոնյակի տուն» ընկերություններին և չի ընդգրկում «Արարատ» գործարանին ու Երևանի «Նոյ» գինու և կոնյակի գործարանին։ Մյուս մասնակիցները գործում են զգալիորեն փոքր ծավալներով, իսկ արգելքը հիմնավորվել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի խախտումներով՝ առանց դրանց կոնկրետ բնույթի նշման։
Պուզիրևը նշել է, որ կոնյակի նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում նվազագույն գնի բարձրացման և մրցակցության աճի ֆոնին, Հայաստանում արտադրությունը անցյալ տարի նվազել է 27%-ով։ Նրա խոսքով՝ ռուսական շուկայի կորուստը ֆինանսական աղետ չի լինի, արտադրողները արագ կհարմարվեն և կվերակողմնորոշվեն նոր շուկաներում։
