Երևանում և Հայաստանի մի շարք շրջաններում սպասվում են անձրևներ, ամպրոպ և ուժեղ քամի

Երևանում մայիսի 28-ի երեկոյան, մայիսի 29-30-ին օրվա ընթացքում, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-ին և 2-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ. հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

 

«Հանրապետության տարածքում մայիսի 28-ի ցերեկը, մայիսի 31-ին, հունիսի 1-ի և 2-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 29-30-ին տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։ Հունիսի 1-ի և 2- ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 21-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 28-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 29-30-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

Share This