Գերիների վերադարձն ու ազգային արժանապատվությունը պետք է լինեն առաջնային․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ գերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագրի բացահայտումը և պետական արժանապատվության վերականգնումը յուրաքանչյուր հայի համար պետք է առաջնային հարցերից լինի։ Նա շեշտել է, որ հայրենիքն ու ժողովրդի արժանապատվությունը իր համար վեր են ցանկացած ունեցվածքից ու անձնական շահից։
Ծառուկյանը ընդգծել է, որ չկա այնպիսի պայման կամ հանգամանք, որի դիմաց կարելի է դավաճանել սեփական պետությանը, ժողովրդին կամ ազգային արժեքներին։ Այս և այլ թեմաների շուրջ այսօր զրուցել է լրագրողների հետ։
