Ընտրակաշառքի և արգելված բարեգործության վարույթով ձերբակալված չորս անձը կալանավորվել է․ ՀԿԿ
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 4 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։
