Vladimir Putin ժամանել է Beijing, որտեղ մեկնարկել են բանակցությունները Xi Jinping-ի հետ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին, սկսվել են բանակցությունները ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ։

Պուտինը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամի ֆոնին Ռուսաստանը շարունակում է պահպանել էներգակիրների հուսալի մատակարարի դերը, իսկ Չինաստանը՝ պատասխանատու սպառողի։

Նրա խոսքով՝ Մոսկվայի և Պեկինի սերտ համագործակցությունը հատկապես պահանջված է ներկայիս միջազգային իրավիճակում և հանդիսանում է աշխարհում գլխավոր կայունացնող գործոններից մեկը։

Իր հերթին Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը պետք է համատեղ կառուցեն «գլոբալ կառավարման ավելի արդար և խելամիտ համակարգ»:

Share This