ՇՊՀ-Ի ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԱՌԹԻՎ
Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի առթիվ: Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր անձնվիրաբար պայքարել են հանուն հայրենիքի, ազատության և ապագա սերունդների խաղաղ կյանքի։
Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է պահպանել պատմական հիշողությունը, արժևորել խաղաղությունը և շարունակել կառուցել կրթված, ուժեղ ու ստեղծարար հասարակություն։
Շիրակի պետական համալսարանը հավատարիմ է իր առաքելությանը՝ կրթելու մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքով ու նվիրումով ծառայելու են հայրենիքին և հասարակության առաջընթացին։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, համերաշխություն և նորանոր ձեռքբերումներ։
