Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել ԱԹՍ-ների պատճառով

Ռուսաստանից միանգամից 5 չվերթ է հետաձգվել դեպի Հայաստան։ Այս մասին հայտնի է դառնում «Զվարթնոց» օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներից:Ավելի վաղ հայտնի էր դարձել Մոսկվայի («Վնուկովո», «Շերեմետևո»), Սանկտ Պետերբուրգի («Պուլկովո») և Ռուսաստանի այլ քաղաքների օդանավակայաններում չվերթերի զանգվածային ուշացումների մասին՝ կապված ԱԹՍ-ների հարձակման պատճառով թռիչքների ժամանակավոր սահմանափակումների հետ:

Այսպես, ուշացումով Մոսկվայից Երևան կժամանեն «FlyOne» և «Azimuth» ընկերությունների 2, ինչպես նաև Սոչիից «S7 Airlines», «Azimuth» և «Աերոֆլոտ» ընկերությունների 3 օդանավեր։
Չեղարկվել է նաև հայաստանյան «NovAir» ավիաընկերության Կապան-Երևան չվերթը։
Share This