Լատվիայի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը մայիսի 7-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Ռինկևիչսը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: Լատվիայի նախագահին ուղեկցում էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:

Լատվիայի խորհրդարանը 2021 թվականի մայիսի 6-ին հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Share This