Հաքան Ֆիդան․ Թուրքիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծման աշխատանքներին
Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կարող է դիտարկել Հորմուզի նեղուցում ականազերծման գործողություններին մասնակցելու հնարավորությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24-ից, այս մասին Լոնդոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նա նշել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագրից հետո նեղուցում ականազերծման աշխատանքներ կիրականացնի տեխնիկական խումբ՝ հավելելով, որ Թուրքիան նման ջանքերը սկզբունքորեն դրական է դիտարկում` համարելով այն որպես մարդասիրական պարտականություն։
