«Ազատ սենյակներ կան, բայց մարդիկ՝ փողոցում»
Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջ հստակ մի հարց ունեմ։
Այս պահին քաղաքապետարանի ֆոնդին պատկանող հանրակացարաններում քանի ազատ սենյակ կա։Իմ հստակ տեղեկություններով մոտ 8 հատ(ի դեպ տեղերը գիտեմ)։ Հիմա հարց հարգելի քաղաքապետարան ինչու չեք տրամադրում բառիս բուն իմաստով բաց երկնքի տակ հայտնված մարդկանց, որոնց մի քանի անգամ տանում բերում եք և մերժում( ի դեպ երկու դիմողի և մերժվածի գիտեմ, որ ասել եք Ձեր պես ենքան կան)։
Լիահույս եմ կպատասխանեք հստակ և կոնկրետ։
Խնդրում եմ քաղաքական աստառ չտալ, քանի որ հարցս զուտ սոցիալական բնույթի է։
Նախապես շնորհակալություն։
Հ. Գ Հարգելի ավագանու անդամներ խնդրում եմ այս հարցը պահել ուշադրության կենտրոնում։
Հարգանքով Արկադի Կիրակոսյան
