Հեգսեթ․ Իրանը պատահական նավեր է կալանավորում
Իրանի կողմից կալանված նավերը չեն պատկանում Միացյալ Նահանգներին կամ Իսրայելին։
Ըստ APA-ի, այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Նրա խոսքով՝ Իրանը, զինված AK-47 ինքնաձիգներով և փոքր նավակներով, պարզապես կալանավորում է պատահական նավեր. «Նման զենք ունեցող ցանկացած մեկը կարող էր կանգնեցնել այս նավերը»։
Հեգսեթը նշել է, որ Իրանն ունի պատմական հնարավորություն, և միևնույն ժամանակ, Թեհրանն ունի հնարավորություն «կատարել խելամիտ ընտրություն» բանակցությունների սեղանի շուրջ։
Նախարարը կոչ է արել Իրանին հրաժարվել իր միջուկային զենքից։
«Հակառակ դեպքում Իրանի տնտեսությունը կփշրվի ԱՄՆ-ի հզորության կողմից», – ընդգծել է Հեգսեթը։
