Ապրիլի 24․ հիշողություն, պահանջատիրություն և պետականության պատասխանատվություն

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը. հայ ազգի դեմ իրագործված ոճրագործությունից տասնամյակներ անց աշխարհասփյուռ հայությունը նույն պահանջատիրությամբ միաբանվում է մեկ գաղափարի ու նպատակի շուրջ:

 

Հարգելի’ հայրենակիցներ.

Հարգանքի տուրք մատուցելով անմեղ նահատակների հիշատակին՝ Ապրիլի 24-ը մեծապես պիտի ընկալենք պատմությունից դասեր քաղելու օր և գործենք համախմբված ու նվիրումով՝ ստեղծելով ամուր հիմքերով առաջ շարժվող ու զարգացող պետություն:

Share This