Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Միշտ եմ ապրումներով գնացել Ծիծեռնակաբերդ։

Լինելով ցեղասպանություն վերապրած տոհմի ներկայացուցիչ՝ մանկությունից հիշում եմ լուսահոգի Եփրեմ պապուս եւ Ազատուհի տատուս ծանր պատմությունները այն մասին, թե ինչպես են իմ նախնիները հրաշքով մազապուրծ եղել սպանդից։

Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է՝ կորուստների եւ փրկության հրաշքի։

Երեկվա օրն էլ ավելի հուզումնառատ էր՝ 3 տարի անց, ազատազրկումից հետո, կրկին այստեղ էի, հայերիս համար սակրալ վայրում, որ փորձում են պղծել եւ ուրացության մատնել Հայաստանի ներկայիս կառավարիչները։

Ոչինչ չի մոռացվել։

Ոչ ոք չի մոռացվել»։

Share This