Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ճանապարհ սպասարկող «Ճանշին»-ը։ Պարեկները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ, իսկ «Ճանշին»-ը ճանապարհից հեռացրել է ավտոմեքենայից թափված շինանյութը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Դիլիջան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Share This