Այսօր Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) ծննդյան օրն է
Ծնվել է 1971 թվականին ապրիլի 19-ին Ծաղկահովիտ գյուղում: Սպիտակի երկրաշարժը քանդել էր Խանդոյանների տունը: Դեռ 17 տարեկան հասակում Արցախյան պատերազմի վաղ շրջանում Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված խորհրդային ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում կամավորական ջոկատներին տրամադրելու համար:
1990 թվականին բանակից արձակուրդ գալուց Արայիկը այլևս չվերադարձավ խորհրդային բանակ և մեկնեց Արցախ: Պատերազմի ավարտից հետո իր եղբայրների հետ մնացել է բանակում:
Բազմիցս վիրավորվել է, սակայն վերջին անգամ վիրավորելուց հետո Արայիկը սկսեց հենակով քայլել:
Հայրը՝ Հենդո Խանդոյանը, մայրը՝ Ռիմա Խանդոյանը: Ընտանիքում կար 5 տղա (Արայիկ, Արմեն, Արարատ, Արթուր, Հունան), որոնցից բոլորն էլ մասնակցել էին Արցախյան շարժմանը, իսկ հետո՝ պատերազմին, բացի վատառողջ միջնեկ տղայից՝ Արմենից: Արայիկ Խանդոյանը ունի 5 երեխա:
2015 թվականի մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Արայիկ Խանդոյանը վերադարձրեց Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալները, «Մարտական ծառայության» պարգևը, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ մեդալները Բերձորյան դեպքերի պատճառով:
