Անտառում կորած քաղաքացիներ են հայտնաբերվել

Ապրիլի 18-ին, ժամը 14։15-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի դուրս են եկել դեպի Թումանյան բնակավայրի անտառ և կորել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը.  հայտնում է Փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները մոլորված անձանց փոխանցած տեղորոշման կոորդինատներով Թումանյան բնակավայրից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ «Կուլեթ» կոչվող հանդամասում, հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր։

 

 

Share This