45 տարեկանում մահացել է «Դեմք շոու» խմբի համահիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը

45 տարեկանում մահացել է պրոդյուսեր, դերասան և «Դեմք շոու» խմբի համահիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը։

Լևոն Տեր-Պետրոսյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել հայկական շոուբիզնեսի և հեռուստատեսության ոլորտում՝ հանդիսանալով մի շարք նախագծերի հեղինակ և մասնակից։ Նա լայն ճանաչում էր ձեռք բերել հատկապես «Դեմք շոու» նախագծի շրջանակում։

Նրա մահվան լուրը մեծ արձագանք է առաջացրել հանրության և գործընկերների շրջանում։ Սոցիալական հարթակներում բազմաթիվ օգտատերեր և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ ցավակցական գրառումներ են հրապարակում։

Share This