«Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամի մեղադրանք է ներկայացվել. փաստաբան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամի մեղադրանք է ներկայացվել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Ըստ Հովհաննիսյանի, «Մեր ձևով» բարեգործական ՀԿ-ի կողմից ծրագրեր են իրականացվել, ներգրավված են եղել որոշակի անձինք, ովքեր ստացել են աշխատավարձ, և, ըստ վարույթ իրականացնող մարմնի՝ տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառք։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտնել է, որ բերման են ենթարկվել իր գործընկերները, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու, եւ համակիրներ։
