Ահազանգ. ջավախահայ ուսանող երիտասարդը կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի առաջ
Դեռ արդիական է՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը, իրավիճակը։
Թիվ ԵԴ1/0837/01/24 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ողջ դատավարության ընթացքում պաշտպանության կողմին զրկեց պաշտպանվելու հավասար հնարավորությունից։ Դատարանի կողմից մերժվեցին պաշտպանության կողմի գրեթե բոլոր միջնորդությունները։ Քրեական գործով չի ապահովվել վարույթի արդարացիությունը, պաշտպանության կողմի համար չեն չստեղծվել անհրաժեշտ պայմաններ պաշտպանության կողմի մատնանշած ապացույցները ձեռք բերելու, ներկայացնելու և համակողմանի հետազոտելու համար, ինչը հիմք է տալիս հանգելու հետևության, առ այն, որ խախտվել են մեղադրյալի պաշտպանության իրավունքը և վերջինս կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի առաջ։ Այս մասին գրում է Yerkir.am-ը։
Կարծում եմ, որ այդ խնդիրը կարող է պայմանավորված լինել նրանով, որ տուժողը սովորական անձ չէ։ Տուժողի արարքին նախաքննության մարմինը մինչ օրս գնահատական չի տվել։ Քրեական գործով առկա է թիվ 0126 դատաբժշկական փորձագետի եզակացությունը, որով հաստատվում է, որ սուր կտրող-ծակող գործիքով մեղադրյալին պատճառվել է մարմնական վնասվածք, սակայն այդ եզրակացությունը մեղադրանքի կողմը գնահատականի չի արժանացրել։
Պաշտպանության կողմի վարկածը, ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկները վարույթն իրականացնող մարմնի կողմից քննարկման առարկա չի դարձվել, դատախազի կողմից չեն հերքվել ի պաշտպանություն բերված փաստարկները, մինչդեռ դրա ուղիղ պարտականությունը կրում է դատախազը։
