Ծառուկյան-Պուլաս ռևանշը կգլխավորի RAF 07 մրցաշարը. որտեղ և երբ դիտել
Լույս մարտի 29-ի գիշերը Տամպայում կկայանա RAF 07 մրցաշարը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի թեթև քաշային կարգի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի ռևանշ գոտեմարտը։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին կայացած նրանց առաջին հանդիպումն ավարտվել էր Ծառուկյանի հաղթանակով և գոտեմարտին հաջորդած աղմկահարույց ծեծկռտուքով։
Մրցաշարի երկրորդ գլխավոր մենամարտում գորգ դուրս կգան UFC-ի տիտղոսի նախկին հավակնորդ Քոլբի Քովինգթոնն ու Դիլոն Դենիսը, ով հայտնի է իր սկանդալային վարքագծով և Խաբիբ Նուրմագոմեդովի հետ ունեցած հակամարտությամբ։ Միջոցառման շրջանակում նախատեսված է նաև Ահմեդ Տաժուդինով — Քայլ Սնայդեր հակամարտությունը։
RAF 07 մրցաշարի ուղիղ հեռարձակումը կմեկնարկի Երևանի ժամանակով 05:00-ին և հասանելի կլինի Fox Nation սթրիմինգային հարթակում։
