Դոնալդ Թրամփը բացատրել է, թե դաշնակիցներին ինչու չի տեղեկացրել Իրանում գործողության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին անակնկալի բերելու նկատառումներով զերծ է մնացել այդ երկրի դեմ ռազմական գործողություն ձեռնարկելու մասին դաշնակիցներին տեղեկացնելուց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է իրեն համապատասխան հարց ուղղած լրագրողին։

«Չպետք է չափազանց ուժեղ ազդանշաններ տալ։ Գիտեք, երբ մենք սկսում էինք՝ դա անում էինք շատ մանրակրկիտ և ոչ մեկին չէինք ասում դրա մասին, քանի որ ցանկանում էինք անակնկալի բերել»,- նշել է Դոնալդ Թրամփը

Share This