ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Իրանի վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով պահանջում է Իրանից անհապաղ դադարեցնել մի քանի արաբական պետությունների վրա հարձակումները: Փաստաթղթում թվարկված են Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ, որոնք թիրախավորել են Իրանի կողմից, սակայն չի նշվում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները։

 

«Ընդունված բանաձևը դատապարտում է Իրանի կողմից Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Հորդանանի թիրախներին հարվածները և պահանջում է դրանց անհապաղ դադարեցում: Բանաձևում չի նշվում ագրեսորների՝ ԱՄՆ-ի և Իսրայելի մասին, ինչպես նաև կոչ չի արվում այս երկու երկրներին դադարեցնել Իրանի դեմ հարձակումները»,- հայտնում է РИА Новости-ին։

 

Բանաձևը ստացել է 13 պետության աջակցությունը, մինչդեռ Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել:

 

 

Share This